ՀՖՖ-ն տուգանել է
Ավելացվել է`00:09 Am,1 Հուլիսի,2012թ
Հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Ընդունվել են մի շարք որոշումներ։
25/06/12թ. «Շիրակ-2» - «Ալաշկերտ» խաղին «Շիրակ-2» թիմի ֆուտբոլիստ Արթուր Դավթյանի հեռացման, մրցակցին գլխով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
24/06/12թ. «Փյունիկ» - «Արարատ» խաղին «Արարատ» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արթուր Մեսրոպյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
25/06/12թ. «Փյունիկ-2» - «Արարատ-2» խաղին «Արարատ-2» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ (Արայիկ Մկրտչյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
23/06/12թ. «Իմպուլս» - «Շիրակ» խաղին մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով Արարատի «Այգ» մարզադաշտը, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 50000 դրամ:
21/06/12թ. «Ակադեմիա-99» - «Փյունիկ-3-99» խաղին «Ակադեմիա-99» թիմի ֆուտբոլիստ Սերվին Բաղումյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիային տուգանել 1000 դրամ:
22/06/12թ. «Շենգավիթ-96» - «Արտաշատ-96» խաղին «Արտաշատ-96» թիմի ֆուտբոլիստ Հարություն Բաբախանյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Արտաշատի համալիր մարզադպրոցին տուգանել 3000 դրամ:
22/06/12թ. «Փյունիկ-96»-«Բանանց-96» խաղին «Փյունիկ-96» թիմի ֆուտբոլիստ Կառլեն Վարդանյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:
26/06/12թ. «Փյունիկ-1-97» - «Լ.Արցախ-97» խաղին «Փյունիկ-1-97» թիմի ֆուտբոլիստ Մայիս Դոլմազյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:
22/06/12թ. «Իջեւան-98» - «Վեդի-98» խաղը չկայանալու բուժ. օգնության աշխատակիցների բացակայության պատճառով, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Իջեւան-98» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:
22/06/12թ. «Բանանց-1-98» - «Գուգարաց-98» խաղը չկայանալու «Գուգարաց-98» թիմի չներկայանալու պատճառով, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Գուգարաց-98» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Գուգարաց» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
24/06/12թ. «Ակադեմիա-2-2000» - «Փյունիկ-1-2000» խաղին «Փյունիկ-1-2000» թիմի կազմում ակումբում չգրանցված ֆուտբոլիստ (Ազատ Հարությունյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի 2012-2013թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
24/06/12թ. «Միկա-2000» - «Բանանց-3-2000» խաղին «Միկա-2000» թիմի կազմում ակումբում չգրանցված ֆուտբոլիստ (Սարգիս Գինոսյան) մասնակցելու համար, ՀՖՖ-ի 2012-2013թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
«Գուգարաց-98» թիմում հայտավորված պաշտոնյա չլինելու համար, ՀՖՖ-ի 2012-2013թթ. մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 14-րդ կետի եւ կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 21-րդ կետի համաձայն` «Գուգարաց» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:

Արթուր Եդիգարյան. Արտասահմանյան ակումբներից մեկը լրջորեն հետաքրքրվում է իմ ծառայություններով
Ավելացվել է`23:29 AM, 30 Հունիսի
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում խաղալը նոր փորձություն էր ինձ համար:
«Երկկողմանի համաձայնությամբ խզեցի պայմանագիրը «Խիմկիի» հետ: Հուսով եմ, որ առաջիկայում կխաղամ ավելի բարձրակարգ առաջնությունում եւ ավելի բարձրակարգ թիմում: Ինչպես ասում են, ոչինչ անհետեւանք չի մնում եւ «Խիմկիում» անցկացրածս ժամանակահատվածը նոր փորձություն էր ինձ համար: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում խաղալը նոր փորձ հաղորդեց ինձ: Հիմա մեծ ցանկություն կա խաղալ որեւիցե այլ ակումբում»,- զրույցում հայտնեց Եդիգարյանը:
Հարցին, թե առաջարկներ կան այլ ակումբներից, կիսապաշտպանը պատասխանեց. «Այս պահին կան մի քանի առաջարկներ: Արտասահմանյան ակումբներից մեկը լրջորեն հետաքրքրվում է իմ ծառայություններով, սակայն այդ մասին ավելի մանրամասն կխոսեմ, երբ հստակ ինչ-որ բան լինի»:
Հիշեցնենք, որ Եդիգարյանից բացի «Խիմկիից» հեռացել են նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը եւ Հայաստանի պատանեկան հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանը, ով մեկ տարվա պայմանագիր է կնքել Երեւանի «Փյունիկի» հետ:

Սեւադա Արզումանյան. «Ուլիսի» կազմը կուժեղացվի մինչեւ մեկնարկը Չեմպիոնների լիգայում
Ավելացվել է`14:13 AM, 28 հունիսի
Մինչեւ Չեմպիոնների լիգայում մեկնարկելը թիմում կփորձարկենք մի քանի ֆուտբոլիստների, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի չեմպիոն «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը: Այսօր, հունիսի 25-ին Նյոնում կայացած վիճակահանությամբ, Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ուլիսի» մրցակիցը կլինի Մոլդովայի «Շերիֆը»:
«Վիճակահանության արդյունքներն այս փուլում չէին կարող լինել շատ լավ կամ շատ վատ: Առավել կարեւոր է տրամադրվել ու խաղալ այնպես, ինչպես որ ուզում ենք: Մոլդովական ակումբի անունը հայտնի է բոլորին, մեզ էլ մնում է մանրակրկիտ ուսումնասիրել մոլդովական առաջնության վերջին տարիների առաջատար ակումբից մեկի խաղը: «Ուլիս» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ ես արդեն համաձայնության եկել եմ եւ մինչեւ Չեմպիոնների լիգայում մեկնարկելը մեր թիմում կփորձարկենք մի քանի ֆուտբոլիստների, «Ուլիսի» կազմը ուժեղացնելու նպատակով: Հիմնականում հարձակման գիծն ենք ցանկանում ուժեղացնել, բայց քանի որ Արտակ Անդրիկյանն էլ մեկնել է բուժման` նրա դիրքում ամենայն հավանականությամբ նույնպես ֆուտբոլիստի կփորձարկենք: Անկախ ամեն ինչից անելու ենք ամեն ինչ թիմի առաջին մեկնարկը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաջողությամբ պսակելու համար»,- նշեց Սեւադա Արզումանյանը:
«Ուլիս» - «Շերիֆ» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին Երեւանում, պատասխան հանդիպումը` մեկ շաբաթ անց Տիրասպոլում:

Վարդան Մինասյան. Ամենալավ տպավորությունը թողեց Իտալիան
Ավելացվել է`13:08 Am,28 Հունիսի
Իտալիայի, Դանիայի եւ Չեխիայի հավաքականների ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հայաստանի ֆուտբոլային ակումբների եւ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել է Լեհաստան` ներկա գտնվելու Եվրոպայի 2012.թ առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը Pro մարզչական արտոնագրի դասընթացի փուլերից մեկն էր: Հայաստանի ֆուտբոլային մասնագետները դիտել են 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի թիմերի հանդիպումները Եվրո-2012-ում: Պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
Պարոն Մինասյան, ինչպի՞սի տպավորություններով եք վերադարձել Եվրոպայի առաջնությունից:
Նախ ասեմ, որ ես առաջին անգամ էի ներկա նման մրցաշարի: Լեհաստանում ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Թե խաղերը, թե երկրպագուների, թե տրանսպորտի հարցերը, իսկ մարզադաշտերում շատ հրաշալի ու յուրահատուկ մթնոլորտ էր:
Ի՞նչ աշխատանք է կատարել Լեհաստանում հայ մարզիչների պատվիրակությունը:
Յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո հաջորդ օրը ՀՖՖ-ի կողմից տրամադրված հատուկ վերլուծական ծրագրով իրականացվում էր խաղերի վերլուծություն, որը տեւում էր մոտ երեքից չորս ժամ: Բացի այդ, ամեն օր մարզիչներից մեկը հանգամանորեն ներկայացնում էր իր կարծիքը խաղերի վերաբերյալ:
Այսօր ի՞նչ կարող եք ասել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական խմբի մեր մրցակիցներիմասին:
Քանի որ մեր ապագա մրցակիցներից երեքը մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, դա արդեն խոսում է նրանց ուժի մասին եւ նրանց մասնակցությունը Եվրո-2012-ին պատահական լինել չէր կարող: Ամենալավ տպավորությունն ինձ վրա թողել է Իտալիան: Ես, իհարկե, գիտեի, որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված եւ տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի: Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի այն եզակի թիմերից է, որը կարողանում է խաղալ՝ ապահովելով իր համար անհրաժեշտ հաշիվը: Չեխիայի ազգային հավաքականը նույնպես լավ տպավորություն թողեց: Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ Չեխիայի հավաքականը երիտասարդ թիմ է: Լավ տպավորություն թողեց հարձակման գծում՝ հատկապես եզրերում: Զգացվում էր, որ շատ բան իրենց խաղում կախված էր առաջատարից՝ Ռոսիցկուց, որովհետեւ երեւում էր, որ այն խաղում, որին նա չէր մասնակցնում, թիմի խաղն այն չէր: Ինչ վերաբերվում է Դանիայի հավաքականին, դանիացիներն ընդգծված առաջատար չունեին, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Այնպես որ մեր մրցակից երեք հավաքականներն էլ լավ թիմեր են: Լավ էր, որ հնարավորություն եղավ դիտել այդ թիմերի խաղերը: Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք: