Կիսաեզրփակիչ Եզրափակիչ
27Հուն Պորտուգալիա 0 (2) 28Հուն Գերմանիա -1 1 Հուլ Իսպանիա -4
22:45 Իսպանիա 0 (4) 22:45 Իտալիա -2 22:45 Իտալիա -0
Իսպանիան կրկին Դարձավ չեմպիոն

Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն
Ավելացվել է 13:04 AM,2 Հուլիսի,2012թ
Իսպանիայի ազգային հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն:
Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայացած Եվրո-2012-ի եզրափակիչում իսպանացիները ոչ մի շանս չտվեցին Իտալիայի հավաքականին եւ արժանի հաղթանակ տարան 4:0 հաշվով:
Իսպանացիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ 14-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Խաղի հաշիվը գլխի հարվածով բացեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան: Րոպեներ անց վնասվածք ստացավ Իտալիայի հավաքականի առաջատար պաշտպան Ջորջիո Կյելինին, ում փոխարինեց Ֆրեդերիկո Բալցարետին: Իտալացիները մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին Իկեր Կասիլյասի դարպասի ուղղությամբ, ինչից հետո Խորդի Ալբան, գերազանց փոխանցում ստանալով Չավիից, 41-րդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի երկրորդ գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով:
Ընդմիջումից անմիջապես հետո Սերխիո Ռամոսի հարվածից հետո իտալացիների տուգանային հրապարակում գնդակը դիպավ Լեոնարդո Բոնուչիի ձեռքին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Պեդրու Պրոենսան չցանկացավ 11 մետրանոց նշանակել Իտալիայի թիմի դարպասին: 60-րդ րոպեին վնասվածք ստացավ փոխարինման մտած Տյագո Մոտան, ով չկարողացավ շարունակել հանդիպումը: Քանի որ Չեզարե Պրանդելին կատարել էր բոլոր փոփոխությունները, իտալացիները ստիպված եղան հանդիպման մնացած ժամանակահատվածն անցկացնել 10 ֆուտբոլիստներով: Այդ դրվագից հետո Իտալիայի հավաքականը չկարողացավ ոչ մի վտանգավոր պահ ստեղծել հիանալի հանդիպում անցկացրած Իկեր Կասիլյասի դարպասի մոտ: Հանդիպման վերջնամասում Իտալիայի թիմը գրեթե չէր գրոհում, իսկ իսպանացիները շարունակում էին վստահ գործել:
Հանդիպման վերջնամասում Վիսենտե Դել Բոսկեի թիմը եւս երկու գոլ խփեց՝ տանելով արժանի ու գեղեցիկ հաղթանակ: Իսպանացիներից աչքի ընկան փոխարինման մտած Ֆերնանդո Տորեսն ու Խուան Մատան:
4:0 եւ Վիսենտե Դել Բոսկեի թիմը պահպանեց Եվրոպայի ուժեղագույն հավաքականի տիտղոսը:
Իսպանիայի հավաքականն առաջին եվրոպական թիմն է, որին հաջողվում է երեք անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել խոշոր մրցաշարերում:
Եվրո-2012, եզրափակիչ
Իսպանիա – Իտալիա՝ 4:0
Դավիդ Սիլվա, 14, Խորդի Ալբա, 41, Ֆերնանդո Տորես, 84, Խուան Մատա, 88

Եվրո-2012. Պրանդելի. Իսպանիան աշխարհի լավագույն թիմն է
Ավլեցավել է`23:58 AM,30 Հուլիսի,2012թ
Իսպանիայի հավաքականը աշխարհի լավագույն թիմն է: Նա դա ապացուցում է ամեն տարի, ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
«Իսպանացիները չեն փոխում իրենց խաղային փիլիսոփայությունը եւ բոլորին հերթով հաղթում են:
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն ինձ նամակ է հղել: Դա մեծ պատիվ է: Հուսով եմ, որ մենք կարդարացնենք նրա ակնկալիքները: Շատերը մեզ չէին հավատում, իսկ նա միշտ էր հավատում: Մենք զգում ենք նրա աջակցությունը»,- Պրանդելիի խոսքն է մեջբերում Gazeta.ru-ն:
Եվրո-2012-ի Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, Կիեւում:

Եվրո-2012. Բենտու. Ռոնալդուն պետք է ստանա «Ոսկե գնդակը»
Ավելացվել է`23:56 AM,30 Հունիսի,2012թ
Կրիշտիանուն լավ խաղաց: Այժմ նա աշխարհի լավագույն խաղացողն է, այդ պատճառով պետք է ստանա «Ոսկե գնդակը», ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն` գնահատելով հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Եվրո-2012-ում:
«Նա շատ լարված մրցաշրջան անցկացրեց, եւ միեւնույն է, յուրաքանչյուր մարզման ընթացքում նա ցույց էր տալիս բարձր պրոֆեսիոնալիզմ»,- Բենտուի խոսքն է մեջբերումRTP-ն:

Մեյրելեշ. Ցույց տվեցինք՝ ինչպես է պետք խաղալ իսպանացիների դեմ
Ավելացվել է 10:31 AM, 28 հունիսի 2012թ
Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը կարծիք է հայտնել Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպման վերաբերյալ:
«Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հաջողությունն իսպանացիների կողմն էր: Մենք կարող էինք հաղթանակ կորզել խաղի հիմնական ժամանակում, սակայն չստացվեց: Իհարկե, իսպանացիները նույնպես վտանգավոր էին գրոհում եւ երկու իրական գոլային պահեր ունեցան: Մենք ցույց տվեցինք բոլորին, թե ինչպես է պետք խաղալ Իսպանիայի հավաքականի դեմ: Նրանք նույնպես ունեն թույլ կողմեր: Բոլորը խոսում են իսպանացիների ուժի մասին, սակայն մեր թիմը եւս ցուցադրում է գրագետ ֆուտբոլ եւ կարող է հաղթել ցանկացած մրցակցի»,- Մեյրելեշի խոսքը փոխանցում է Sport24.fr-ը:

Գերմանիա - Իտալիա. բուքմեյքերների կարծիքը
Ավելացվել է`12:03 Am, 28 հունիսի,2012թ
Գերմանիայի եւ Իտալիայի ազգային հավաքականները հունիսի 28-ին կվիճարկեն Եվրո-2012-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Հաղթողը հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում Իսպանիայի հավաքականի հետ կորոշի Եվրոպայի ուժեղագույն հավաքականին:
Գերմանիա - Իտալիա խաղում William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները ֆավորիտ են համարում գերմանացիներին:
Հանդիպման հիմնական ժամանակում Բունդեսթիմի հաղթանակը գնահատվում է 1.91 գործակցով, իսկ Իտալիայի հավաքականինը՝ 4.5: Ոչ ոքին ունի 3.2 գործակից:
Գերմանացիների՝ եզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.4 է, իսկ իտալացիներինը՝ 2.75:
Վարշավայի Ազգային ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Երեկվա խաղի լավագույն մարզական դրվագները
Ավելացվել է `09:36 AM, 28 հունիսի ,2012թ
Ֆրանսիական Sport24 պորտալը ներկայացրել է նախորդ օրվա լավագույն մարզական դրվագները:
Օրվա կարեւորագույն իրադարձությունը Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ հանդիպումն էր Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ: Իսպանացիները հաղթեցին հետխաղյա 11 մետրանոցներով եւ դուրս եկան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Գերմանիա – Իտալիա զույգի հաղթողին:

Դել Բոսկե. Միեւնույնն է՝ ում հետ կխաղանք եզրափակիչում
Ավելացվել է`08:55 AM, 28 հունիսի ,2012թ
Մեզ համար միեւնույն է, թե ում հետ կվիճարկենք Եվրո-2012-ի գավաթը, հայտարարել է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:
«Եզրափակիչում պետք է խաղանք շատ ուժեղ մրցակցի հետ: Թե՛ գերմանացիները, թե՛ իտալացիները հիանալի մարզավիճակով են ներկայացել մրցաշարին եւ շատ տպավորիչ ֆուտբոլ են ցուցադրում: Մեզ համար միեւնույն է, թե ում հետ կվիճարկենք Եվրո-2012-ի գավաթը: Վստահ եմ՝ ուժեղ եզրափակիչ է լինելու:
Ինչ վերաբերվում է պորտուգալացիների հետ հանդիպմանը, ասեմ, որ երկու թիմերն էլ մեծ ուժեր էին կենտրոնացրել պաշտպանության վրա. դա մեր խաղաոճը չէ, սական հիանալի վերահսկեցինք Ռոնալդուին: Պետք է աշխատենք հարձակման վրա, քանի որ մեր թիմի հարձակողական գործողությունները չեն գոհացնում ինձ: Երկու թիմերն էլ արժանի էին եզրափակիչ դուրս գալուն, բայց հետխաղյա 11 մետրանոցներում մենք ավելի դիպուկ էինք»,- Դել Բոսկեի խոսքը փոխանցում է France Football-ը: